Գեւորգ Պետրոսյանն ասել է ԲՀԿ-ից դուրս գալու պատճառը

«Ես ավելի ըմբոստ, ավելի ակտիվ մարդ եմ, եւ քանի որ իմ ըմբոստությունը որակվել է որպես կուսակցության դեմ ավելորդ թշնամանքի մթնոլորտի հարուցման առիթ, ես կուսակցությանն ազատել եմ այդ առիթից: Կուսակցական լինելն ինձ համար որոշակի առումով զսպաշապիկ է եղել, որպեսզի կարողանամ ավելին անել քան արել եմ», ասել է Գեւորգ Պետրոսյանը:

Նա ասել է, որ իր ակտիվությունը ԲՀԿ-ի որոշ անդամների կողմից որակվել է որպես ավելորդ. «Ես մտածելով, որ իմ ավելորդ ակտիվությունը կուսակցությանը կարող է վնաս բերի, ես ազատել եմ կուսակցությանն այդ հոգսից: Ես ոչ մեկի հետ չեմ համաձայնեցրել իմ քայլը: Ես կարիք չունեի որեւէ մեկի հետ համաձայնեցնելու: Ժողովրդի մոտ կարծիք կար ձեւավորված, որ Գեւորգ Պետրոսյանը ծառայություն է մատուցում, ղազագիր է ստորագրել: Ես ղազագիր ստորագրող տղու նմա՞ն եմ: Ես ցույց տվեցի, որ ես ոչ մի պարտավարություն չունեմ»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև