Դոկտոր Ռուզիկը իշխանափոխություն է ուզում, որ ավելի մեծ պալատ սարքեն...(ՖՈՏՈ)

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր ընդդիմադիր ուժերը հանրահավաք էին անում Ազատության հրապարակում: Հանրահավաքի ժամանակ ելույթով հանդես եկավ նախկին ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը, իսկ վերջինիս կինը՝ հայտնի դոկտոր Ռուզիկը հանրահավաքի մասնակիցների շարքերում էր:

Դոկտոր Ռուզիկն անգամ հասցրեց լրագրողներին հարցազրույց տվեց, որտեղ հայտնեց, որ այս իշխանությունները պարտադիր պետք է հեռանան:

ՀԱՐՑ

Իսկ ինչի համար է դոկտոր Ռուզիկը ցանկանում իշխանափոխություն:

  • Որ էլի շարունակվի բանակի թալա՞նը, ինչպտս այն ժամանակ, երբ իր ամուսինը ՊՆ նախարար էր:
  • Որ էլի իր զգեստները հարմարեցնի ստացած ծաղկեփնջերի գույնի՞ն, ու ստիպի ամուսնուն միլիոններ ծախսել այդ զգեստների վրա
  • Թե՞, որ էլ ավելի մեծ պալատ կառուցեն Վահագնի թաղամասում։

Ի դեպ Սեյրան Օհանյանի ու դոկտոր Ռուզիկի Վահագնի թաղամասի հայտնի առանձնատունը սոցիալական ցանցի օգտատերերը համեմատում են Ելիսեյան պալատի հետ։  Թե՞ կարող է համոզեն, որ էս ապարանքը ամբողջ կյանքը պետական համակարգում աշխատած Սեյրան Օհանյանի հալալ քրտինքի արդյունքն է։

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև