Գյումրեցիները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի անհրաժեշտության մասին

Արտահերթ ընտրությունների և իշխանափոխության անհրաժեշտություն կա՞ արդյոք. Factor.am-ի իրականացրած հարցախույզի ընթացքում գյումրեցիների մեծ մասը արձագանքեց, որ չի տեսնում ընտրությունների և իշխանափոխության անհրաժեշտություն:

«Հիմա կարևորագույն հարցը մեզ ձիգ պահելն է, սահմաններն ամուր պահելը և մեր զինվորի կողքին լինելը»,- նշեց գյումրեցիներից մեկը:

«Վարչապետին չթողեցին աշխատեր, ինչ փորձանք ասես գլխին եկավ, թողնեն, թող աշխատի, նախկինների ժամանակ ավելի վատ է եղել, տարածքներ կորցնելն էլ իրենց քաղաքականության հետևանքն է, ոչ թե Նիկոլի»,- նշեց Գյումրու բնակչուհիներից մեկը:

Նաև դժգոհություն հնչեց, որ վարչապետն այսօր Գյումրի է ժամանել, բայց ժողովրդի հետ չի հանդիպել:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև