Պայթյուն Բաքվի արվարձանում գտնվող բնակելի շենքում

Բաքվի արվարձանում՝ Խիրդալան քաղաքում, պայթյուն է տեղի ունեցել բնակելի շենքում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունից:

«Փրկարարները փլատակներից դուրս են բերել երկու մարդու` մի կին և մեկ երեխա: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

Ենթադրվում է, որ փլատակների տակ դեռ մարդիկ կան: Ճշտվում են պայթյունի պատճառները», – ասել են գերատեսչությունից:

Ինչպես պարզաբանել են ականատեսները, պայթյունից հետո տանը հրդեհ է բռնկվել։

Ավելի ուշ Արտակարգ իրավիճակների նախարարությունը պարզաբանել է, որ փլատակներից փրկվել է ևս մեկ մարդ: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.




ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև