Ռուսաստանը վերացնում է մուտքի սահմանափակումները ևս 4 երկրի հետ

Ռուսաստանը վերացնում է մուտքի սահմանափակումները Ֆինլանդիայի, Հնդկաստանի, Քաթարի և Վիետնամի քաղաքացիների համար, հայտնել է Ռուսաստանի կառավարությունը երկուշաբթի օրը՝ հունվարի 25-ին:

Այս մասին հայտնում է «Իզվեստիյան»։

«Եվս չորս երկրների ՝ Ֆինլանդիայի, Վիետնամի, Հնդկաստանի և Քաթարի քաղաքացիների համար վերացվում են Ռուսաստան մուտքի սահմանափակումները, որոնք ներդրվել են կորոնավիրուսի տարածման պատճառով», – ասված է նախարարության պաշտոնական կայքի տարածած հայտարարությունում:

Ինչպես նշված է, հրամանը ստորագրել է վարչապետ Միխայիլ Միշուստինը:

Այս երկրների քաղաքացիները և այնտեղ բնակության թույլտվություն ունեցողները կարող են անցնել Ռուսաստանի սահմանը օդային անցակետերի միջոցով: Բացի այդ, ռուսները հնարավորություն են ստանում մեկնել նշված չորս երկրներից որևէ մեկը:

Ռուսաստանում մարտ ամսին դադարեցվել էին կանոնավոր և չարտերային թռիչքները՝ աշխարհում կորոնավիրուսի տարածման պատճառով:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև