Ժամեր առաջ. Շղթայական ավտովթար Երևանում.բախվել են 9 ավտոմեքենա...

Երեկ հունվարի 24-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում, Բագրևանդի փողոցում, «Հին Ջրվեժ հացատան դիմաց բախվել են Mercedes, Toyota Camry, Volkswagen Passat, Mercedes A-160, NIssan Tiida, Nissan March, Nissan March, BMW և Տcion մակնիշի ավտոմեքենաները:

 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Ըստ նախնական տեղեկությունների, բախումը տեղի է ունեցել Toyota-ի և Mercedes-ի միջև, որից հետո էլ նշված ավտոմեքենաները բախվել են կայանված մյուս ավտոմեքենաներին:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև