Երեխայի մահից հետո TikTok-ը մասնակի արգելափակվել է

Իտալիայի անձնական տվյալների պաշտպանության վարչությունը հանձնարարական է տվել TikTok –ի հասանելիության մասնակի արգելափակման վերաբերյալ։ Դա տեղի է ունեցել Պալերմոյի 10-ամյա բնակչուհու մահից հետո։ Այս մասին հայտնում է ANSA գործակալությունը։

 

Հարթակում արգելափակվել են բոլոր այն օգտատերերի հաշիվները, որոնց տարիքը չի հստակեցվել։ Սահմանափակումը կգործի մինչև փետրվարի 15-ը։

Նշվում է, որ աղջիկը մասնակցել է «չելենջի», ինչի հետևանքով խեղդամահ է եղել։

Փաստի առթիվ հետաքննություն է անցկացվում։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև