Ուղիղ. Ռուսաստանում ցույցեր են սկսվել ի պաշտպանություն Ալեքսեյ Նավալնիի

Ռուսաստանում ցույցեր են սկսվել ի պաշտպանություն Ալեքսեյ Նավալնիի: Խաբարովսկում մոտ 700 մարդ է մասնակցել ցույցին, ոստիկանությունը պահանջել է ցուցարարներին ցրվել, կան ձերբակալվածներ:

Բացի Խաբարովսկից, բողոքի ակցիաներ են անցկացվել Յուժնո-Սախալինսկում, Վլադիվոստոկում, Ամուրի Կոմսոմոլսկում և Յակուտսկում, որտեղ ջերմաստիճանը հասել է -51 աստիճանի: Հիշեցնենք, որ Նավալնին ձերբակալվել էր հունվարի 17-ին ՝ անձնագրային ստուգման ժամանակ, երբ Բեռլինից թռել էր Մոսկվա: Հաջորդ օրը նրան դատապարտել են 30-օրյա կալանքի ՝ մինչև փետրվարի 15-ը:

Նշվում է նաև, որ հանրահավաքների մեկնարկից առաջ մի շարք քաղաքներում բերման են ենթարկվել Նավալնիի ֆոնդի ներկայացուցիչները:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև