«Պատերազմում կային նաև գեղեցիկ դրվագներ, լրիվ ուրիշ կինո էր...». Արմեն Գրիգորյան

«Առաջին օրն էլ հենց եկել է թուղթը, որ պետք է մասնակցեմ պատերազմին, միանշանակ երկար չեմ մտածել, արագ գնացել եմ մեկնելու վայ, երկրորդ օրը եղել ենք Ղարաբաղում»,-պատմում է արցախյան պատերազմի մասնակից Արմեն Գրիգորյանը: Նրա խոսքով՝ մեկնելու ճանապարհին դեռ պատրաստ չէին և չէին գիտակցում ինչ մասշտաբների պատերազմ է լինելու:

Պահեստազորային Արմեն Գրիգորյանը 51 օր եղել է մարտի դաշտում. «Պատճառները շատ էին, պաշտպանել, տեր կանգնել մեր երկրին, պաշտպանել ընտանիքդ, մեր հողը»,-ասում է նա:

Ըստ նրա պատերազմում եղել են նաև գեղեցիկ դրվագներ. «Մի պահ կրակ եք վառում ընկերներով նստած, հանգիստ է այդ պահին ու ինչ-որ զրույց է գնում: Կենդանիները, որ հանկարծ հայտնվում էին, գեղեցիկ դրվագներ շատ կային»,-պատմում է Արմենը:

Մանրամասները՝ տեսանյութում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև