Իրանում ևս մեկ ըմբիշ կդատապարտվի մահապատժի. (ՖՈՏՈ)

Իրանը հայտնի ըմբիշ Նավիդ Աֆկարին մահապատժի ենթարկելուց հետո մտադիր է նույն վճիռն իրականացնել 29-ամյա ըմբիշ Մեհդի Ալի Հոսեյնի նկատմամբ: Այս մարզիկը ձերբակալվել է 2015 թվականին և մեղադրվում է խմբակային ծեծկռտուքի ժամանակ սպանություն կատարելու համար:

 Նա, ըստ ամենայնի, մահապատժի կենթարկվի, քանի որ զոհի ընտանիքը հրաժարվել է ըմբիշին ներում շնորհել։

Իրանցի ըմբիշ և Լոնդոնի օլիմպիական չեմպիոն Համիդ Սուրիանը կոչ է արել չեղարկել Հոսեյնիի մահապատիժը՝ հույս հայտնելով, որ զոհի ընտանիքը բարեգութ կգտնվի և կների նրան։

Հիշեցնենք, որ անցյալ տարի Իրանում մահապատժի էր ենթարկվել երկրում 2018-ին բողոքի ակցիաների մասնակցած ըմբիշ Նավիդ Աֆկարին, որը մեղադրվում էր նաև Շիրազ քաղաքում պահակի սպանության համար։ Աֆկարին 27 տարեկան էր:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև