Վիկ Դարչինյանն ամուսնացել է

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանն ամուսնացել է: Բռնցքամարտիկի ընտրյալը պրոդյուսեր, սցենարիստ, «Ես կամ» հեռուստանախագծի հեղինակ Ջավահիր Եղիկյանն է: Սա պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի երկրորդ ամուսնությունն է:

Մինչ այդ Վիկ Դարչինյանն ամուսնացել էր ազգությամբ ռուս Օլգայի հետ: Նրանք ունեն երկու որդի: Ընտանիքն ապրում էր Ավստրալիայում: Վերջին շրջանում Վիկ Դարչինյանը գտնվում էր ԱՄՆ-ում: Առաջին ամուսնությունից, ընտանիքից պրոֆեսիոնալ բնռցքամարտիկը գրեթե չի խոսել, սոցցանցերում լուսանկարներով չի կիսվել:

Վիկ Դարչինյանն ու Ջավահիր Եղիկյանն ամուսնացել են Հայաստանում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.




ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև