ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ՀՀ ԱԻՆ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։Փակ են Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։Տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Վարդենյաց լեռնանցքում, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի և Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Արմավիրի մարզի Արմավիր, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում, Շիրակի մարզի Աշոցքի և Անիի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Արագածոտնի մարզի Աշտարակ և Թալին քաղաքներում մառախուղ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև