Դեկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը և առավոտյան սպասվում է ջերմաստիճանի կտրուկ անկում

Դեկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը և առավոտյան, պայմանավորված եղանակի պարզեցմամբ, սպասվում է ջերմաստիճանի անկում, ինչի հետևանքով հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապահներին սպասվում է մերկասառույց։ ԱԻՆ-ը խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և ցուցաբերել զգոնություն։

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 20-ի ցերեկը առանձին շրջաններում, 23-24-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով։ Դեկտեմբերի 21-22-ը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը 23-25-ը ցերեկը կնվազի 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում դեկտեմբերի 20-ի ցերեկը, 23-24-ը սպասվում է ձյուն։ Դեկտեմբերի 21-22-ը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև