Մարզպետներին չի հաջողվում մարդկանց դուրս բերել փողոց․ Հրապարակ

Հրապարակ թերթը գրում է․ Երեկ Ապարանում ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի կայացած հանրահավաքը, որոշ տեղեկություններով, կազմակերպվել է տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի, Արագածոտնի փոխմարզպետ Ռազմիկ Պետրոսյանի ջանքերով։ Մասնակիցները հիմնականում մարզպետարանի աշխատակիցների ազգականներն էին։

Չնայած գործադրված գերջանքերին, հաջողվել էր ընդամենը 30-40 մարդ հանել, ովքեր հաշիվ էին պահանջում քաղաքապետից՝ Փաշինյանի հրաժարականը պահանջող համայնքապետերին միանալու համար։

Մեկ օր առաջ  Հանրապետության հրապարակում կազմակերպված հավաքին եւս մարզպետներին հատուկ հրահանգել են՝ «աջակիցներ» հավաքագրել, բայց հազիվ 50 հոգի էր եկել։ Ռազմիկ Պետրոսյանը, ի դեպ, նաեւ նոյեմբերի 18-ին Հանրապետության հրապարակում ի պաշտպանություն Փաշինյանի հավաքին էր մարդ բերել։

Հիշեցնենք, որ այդ օրն էլ զինվորական համազգեստով մի քանի հարյուր մարդիկ էին հավաքվել։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև