Հեռուստաաստղ Քայլի Ջեններն իր աջակցությունն է հայտնել Արցախին և Հայաստանին

Հանրահայտ հեռուստաաստղ և մոդել Քայլի Ջեններն աջակցություն է հայտնել Արցախին և Հայաստանին՝ իր միլիոնավոր հետևորդներին հորդորելով մասնակցել համազգային դրամահավաքին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քայլին «Ինստագրամի» «Սթորի» բաժնում հրապարակել է քրոջ՝ աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Կարդաշյանի տեսաուղերձը, որում Քիմը հորդորում է բոլորին աջակցել Հայաստանին և Արցախին ու տեղեկացնում է, որ 1 մլն դոլար է տրամադրել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների առաջին իսկ օրվանից մեկնարկել է «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավը, որի շրջանակում հանգանակված ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 100 միլիոն դոլար:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև