«Իմ Իննա, քո սերը իմն ա...». Զիրոյանի ռոամանտիկ անակնակալը

Դերասանուհի Իննա Խոջամիրյանն այսօր տոնում է 25-ամյակը, ինչի առթիվ խնջույք է կազմակերպել: Երեկույթի ընթացքում նրա սիրելին՝ դերասան Զիրոյանը, ռոմանտիկ անակնկալ է պատրաստել:

«Իմ Իննա, քո սերը իմն ա». երգում է Զիրոյանը, որի ընթացքում Իննան հուզվում է:

Զույգը պաշտոնապես չի խոսում հարաբերությունների մասին, սակայն դրանք թաքցնել այլևս հնարավոր չէ: Նրանք ամենուր միասին են:

Վերջին շրջանում նույնիսկ Իննայի և Զիրոյանի աշխատանքներն են միասին: Թե՛ «Երկուսով» սերիալում, թե՛ «Why womens, womens» նախագծում նրանք ներկայանում են որպես զույգ, համատեղ սկսել են նաև ճամփորդական ծրագիր ու, կարծես, սկսել են չզգուշանալ իրենց անձնական հարաբերությունների մասին քննարկումներից:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև