Աշնան 7 օգտակար մթերքները

Մեր օրգանիզմը լավագույնս հարմարեցված է սեզոնային մթերքներին եւ դրա համար բաց մի թողեք հնարավորությունը սնվելու այն մթերքներով, որ պարգեւում է բնության ամեն մի եղանակ։ Աշնան 7 ամենաօգտակար մթերքներից են համարվում․

Խնձորը, որն իջեցնում է խոլեստերինի մակարդակը եւ բարելավվում է ընդհանուր առողջությունը: Այն լավ դեղամիջոց է թուլության, անեմիայի, սրտի հիվանդության, տեսողության խնդիրների դեպքում։ Հարուստ է պեկտինով, վիտամին C-ով, մանրաթելերով եւ երկաթով։

Արքայանարինջը (կարալյոկ) առավել սննդարար այն մրգերից է, որ լիցքավորում են օրգանիզմը էներգիայով։ Համեմատած խնձորի այն պարունակում է առավել շատ օպտիկամանրաթել, կալիում, մագնեզիում, կալցիում, երկաթ եւ մանգան:

Խաղողը նվազեցնում է խտությունը արյան մեջ եւ հետեւաբար, լավ է անդրադառնում սրտի եւ արյան անոթների աշխատանքի վրա։ Այն բարելավվում է նաեւ միզասեռական համակարգի եւ աղեստամոքսային տրակտի աշխատանքը։ Պարունակում է երկաթ, մագնեզիում, կալցիում, կալիում, ֆոսֆոր, ասկորբինաթթու: Խաղողը դանդաղեցնում է նաեւ ծերացման գործընթացը, նվազեցնում է քաղցկեղի վտանգը, իսկ խաղողի հյութը օգնում է թեթեւացնել գլխացավը։

Դդումի կազմում կան պղնձե միացություններ, ֆոսֆոր, կալցիում, կալիում։ Դդումից ուտեստները խորհուրդ են տրվում լյարդի եւ սրտանոթային համակարգի խնդիրներ ունեցողներին։ Այն հիանալի դիետիկ կերակուր է։

Մորին ոչ միայն համեղ, այլ նաեւ առավել օգտակար մրգերից է, որն իր մեջ պարունակում է մի շարք օպտիկամանրաթելեր, վիտամիններ՝ C եւ K, ինչպես նաեւ Օմեգա 3 կատեգորիայի ճարպեր։

Սունկը այս սեզոնին լավ տարբերակ է նիհարել ցանկացողների համար։ Նրանց մեջ քիչ են կալորիաները, սունկը չի պարունակում ճարպեր եւ խոլեստերին, բայց նրանում առկա ենմի շարք սնուցող գործոններ, ինչպիսիք են սելենը, կալիումը, վիտամին D-ն։

Չիչխանը (աբլեպիխա) հիանալի միջոց է ավիտամինոզի դեմ։ Ավելի օգտակար է չիչխանի յուղը, որը պարունակում է վիտամիններ E եւ F, կարոտին, խթանում է ստամոքսային խոցերի եւ վերքերի բուժումը, նվազեցնում է բորբոքումներն ու ցավերը, եւ նույնիսկ թեթեւացնում է ճառագայթային թերապիայի հետեւանքները։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև