Արթուր Հակոբյանի որդու հարսանիքի Նոր լուսանկարները

Դերասան Արթուր Հակոբյանի տղան՝ ռեժիսոր, պրոդյուսեր Վարդան Հակոբյանը, սեպտեմբերի 1-ին ամուսնացել է։ Հարսանիքի մանրամասներն ու լուսանկարները Վարդանը տրամադրել է BRAVO.am-ին։

Ռեժիսորի ընտրյալը լեզվաբան Ռիպա Բոչոլյանն է, զույգը ծանոթացել է 2016 թվականին: «Գաղտնիք չէ, որ ես երկար տարիներ աշխատել եմ Հանրային հեռուստաընկերությունում։ Ռիպան եկել էր այնտեղ հանդիպման, բայց նրան տեսնելուց հետո մոտ երկու տարի գրեթե չենք շփվել»,- պատմել է նա։

2 տարի առաջ սեպտեմբերի 1-ին զույգը սկսել է ընկերություն անել, 2019-ի նույն օրը նշանվել են։ Վարդանի խոսքով՝ սեպտեմբերի 1-ը դարձել է իրենց օրը, թեեւ համաճարակի պատճառով հարսանիքի օրը երկու անգամ ստիպված են եղել հետաձգել։

«Սկզբում ծրագրել էինք հունիսի 18-ին պսակադրվել, այնուհետեւ՝ օգոստոսի 18-ին։ Շատ լավ եւ պատմական օր ենք անցկացրել, իհարկե, պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները։ Միակ վատ կողմն այն էր, որ մեր ոչ բոլոր հարազատներն ու ընկերները մասնակցեցին»,-նշել է ռեժիսորը:

Վարդանի եւ Ռիպայի պսակադրությունը տեղի է ունեցել Սաղմոսավանքում. «Քավորն ու քավորկինը մեր շատ հարազատ ընկերներն են՝ Նորայրն ու Լիդան։ Իսկ արարողակարգն անցկացրել է մեր ընտանիքի հարազատ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը»։

Մանրամասները՝ այստեղ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև