Լուկաշենկոն հրատապ հանդես կգա ուղերձով․ ԶԼՄ-ներ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատրաստվում է ժողովրդին դիմել հրատապ ուղերձով։ Այս մասին Twitter –ում գրել է Коммерсант FM-ը՝ հղում անելով պետության ղեկավարի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտին։

Ավելի ուշ Коммерсант FM-ում հստակեցրել են, որ այդ տեղեկությունը հայտնվել է Telegram-ի անանուն ալիքում, պաշտոնական հաստատում չկա։

Օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրություններից հետո տարբեր քաղաքներում զանգվածային ցույցեր են սկսվել։

Ալեքսանդր Լուկաշենկոն ընտրվել է 6-րդ ժամկետում։ ԿԸՀ տվյալներով՝ նրան աջակցել  է ընտրողների 80․08 տոկոսը։

Ցույցերն անողոքաբար ճնշվում են ուժայինների կողմից։ ՆԳՆ տվյալներով՝ կա 1 զոհ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև