«Հանդիպում եմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»․ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ այսօր իրապես հիշարժան օր է ԵԱՏՄ անդամ պետությունների համար.

«Ես գոհացած եմ, որ մեր նախագահությունը ԵԱՏՄ-ում այսպիսին ստացվեց: Մեզ համար կարևոր են նաև մեր երկկողմ հարաբերությունները:

Ռուսաստանի Դաշնությունը մեր ռազմավարական գործընկերն է։ Հուսով ենք էլ ավելի ամուր դարձնել այդ գործընկերությունը»,-ասաց Ն. Փաշինյանը:

ՌԴ նախագահն էլ իր հերթին ՀՀ վարչապետին շնորհավորեց Երևանում տեղի ունեցած ԵԱՏՄ գագաթնաժողովի առթիվ:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.




ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև